Ալեն Սիմոնյան, դուխով տղա, արի Եռաբլուր, միաս...

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, ով 2023 թ. սեպտեմբերյան դեպքերի ժամանակ կորցրել է որդուն,  արձագանքել է նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ ի պատասխան արցախցի լրագրողի հարցին։

«Ալեն Սիմոնյան,  դուխով տղա, ես քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում, իմ որդու ու իր ընկերների շիրիմի մոտ, ովքեր զոհվել են սեպտեմբերին, 2023 -ին։ Միասին կհաշվենք, մի օրում, քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը»,- գրել է Զ. Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան արցախցի լրագրողի հարցի, ասել էր. «Որովհետև երբ որ դուք դուրս եկաք այդտեղից, անվտանգ չէր։ Չնայած կարելի էր մնալ ու մինչև վերջ պայքարել այն զենքերով, որոնք Հայաստանը թողել և տվել էր, քաղաքական սատարումով, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել»։

Լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ մորթվում էին, Սիմոնյանը կրկնեց. «Պետք էր կռվել։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է, պետք էր կռվել»։