Ալավերդիում 43-ամյա տղամարդը գողացել է մայթեզ...

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում դեկտեմբերի 6-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի ավտոլվացման կետի մոտից գողացել են մայթեզրին կայանված իր կվադրոցիկլը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ստացված տեղեկություններն իրացնելու և համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Ալավերդի քաղաքի 43-ամյա բնակիչը և ՍՊ ընկերություններից մեկի երկու աշխատակիցի հետ, ընկերության «ԳԱԶել»-ով, տեղափոխել Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող իր ավտոտնակ:

Հետագա միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը հայտնաբերվել և, գողացած կվադրոցիկլով հանդերձ, ներկայացվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն: