ԱԻՆ պարզաբանումը Նիկոլ Փաշինյանի որոշումից հե...

Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվում է․ այս մասին նշվում է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ 

Նույն որոշմամբ՝ ուժը կորցրած է  ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը:

Այսինքն՝  նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներից դուրս է  գալիս սեյսմիկ պաշտպանության վարչությունը։

Այս որոշումը քննարկումների առիթ է դարձել։ Հաշվի առնելով տարաբնույթ մեկնաբանությունները՝  ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել։

«Հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը կշարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ»,- ասված է որոշման մեջ։