ԱԳՆ շենքի պատուհաններից ջանասիրաբար քերում էի...

Ես ուղղակի էդ տղու ընկերն եմ, որ նկարում եք, դրա համար ասում եմ, որ չպոկի: ԱԳՆ շենքի մոտ ասաց քաղաքացին, ով ընկերոջը հորդորեց դադարեցնել պատուհաններից Արցախի դրոշները քերելը:

Մեր հարցերին՝ ո՞վ է հրահանգել, որ մաքրեն դրոշները, ինչո՞ւ մեզ տեսնելիս որոշեցին դադարեցնել քերելը, ոչ մի հստակ պատասխան չստացանք: Մաքրողները նույնիսկ չասացին, որ ԱԳՆ աշխատակիցնե՞ր են, թե՞ ոչ: Նշեցին, որ որոշողներն իրենք չեն, իրենք կատարողներ են և չգիտեն, թե ով է որոշել, որ պետք է ԱԳՆ շենքի պատուհաններից մաքրեն Արցախի դրոշները: