ԱԷՄԳ-ն կշարունակի անել հնարավոր ամեն ինչ միջո...

ԱԷՄԳ-ն կշարունակի անել հնարավոր ամեն ինչ միջուկային վթարի ռիսկից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ԶԱԷԿ-ի (Զապորոժիեի ատոմակայան) շրջանում հրադադարի ռեժիմի սահմանման ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Գրոսին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ մարդկանց և շրջակա միջավայրը միջուկային վթարի ռիսկից պաշտպանելու համար, որը բացարձակապես ոչ մի օգուտ չէր բերի ոչ մեկին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուրբաթ օրը ԱԷՄԳ-ն հայտնել է էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման համար ԶԱԷԿ-ի մոտակայքում տեղական հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին։

ԶԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ սեփականությանը։ Էներգաբլոկների արտադրողականությունը դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից կայանի բոլոր բլոկները գտնվում են անջատման ռեժիմում։