
Ադրբեջանն իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»,-ասաց Արման Եղոյանը։
Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հույս էր հայտնել, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխությամբ կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։