Ադրբեջանը պահանջել է Իրանի պարզաբանումները՝ Ն...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի կողմից Նախիջևանին հասցրած հարվածների առնչությամբ։

Ինչպես հայտնում է APA գործակալությունը հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 5-ին Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակում է իրականացվել։

«ԱԹՍ-ներից մեկն ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Սեկերաբադ բնակավայրի դպրոցի մոտ։ Մենք խստորեն դատապարտում ենք ԱԹՍ-ների հարձակումը, որն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից, ինչի հետևանքով վնասվել է օդանավակայանի տերմինալը և տուժել է երկու խաղաղ բնակիչ։ Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության ավելացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Պահանջում ենք, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը կարճ ժամկետներում պարզաբանի այս հարցը, համապատասխան բացատրություններ տա և հրատապ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի  ապագայում նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։ Ադրբեջանական կողմը իր իրավունքն է համարքում պատասխան քայլեր ձեռնարկելը։  Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մաջթաբա Դեմիրչիլը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմը համապատասխան բողոքի նոտա է ստացել»,- ասված է հայտարարության մեջ։