Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ «Թրամ...

Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ճանապարհի արագ իրականացումն ապահովելու համար, վստահեցրել է Իլհամ Ալիևը։

Նա կարծում է, որ սա «անարգել» կապ կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ TRIPP-ը զգալի ներուժ ունի էներգառեսուրսների ապագա փոխադրումների համար։