Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հետաքննում է 1968 թվականին Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ընդգրկված «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության «Գարուն» անվամբ Youtube-ում յուրացնելու և տարածելու փաստը․««Sənə qurban»-ը գրվել է բանաստեղծ Միքայիլ Մուշֆիգի խոսքերով և առաջին անգամ կատարվել է Զեյնաբ Խանլարովայի կողմից 1968 թվականին։
Բոլոր արխիվային փաստաթղթերում նշվում է, որ «Sənə qurban» երգը պատկանում է ադրբեջանցի հեղինակներին։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Զ.Խանլարովան այս երգը բազմիցս կատարել է արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, այդ թվում՝ Հայաստանում, նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում։
Հայազգի կատարող Ա.Մադադյանը, յուրացնելով ադրբեջանցի կոմպոզիտոր Ալեքպեր Թաղիևի «Sənə qurban» երգը, փոխել է այն և կատարել «Գարուն» անունով։
Ավելի ուշ այս երգը հայերեն և «Գարուն» անունով կատարել են հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, իրանա-ամերիկյան փոփ երգիչ Անդրանիկ Մադադյանը և այլք»,- ասված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։