Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետ մարտերի արդյունքում 7 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Նրանց թվում է մեկ սպա։
Վիրավորվել է 10 զինծառայող։
Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։



