Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է նոր կապի...

Ողբերգություն է, երբ երկրիդ բարձրաստիճան պաշտոնյաները եւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փրփուրը բերանին փորձում են հիմնավորել, որ ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները ադրբեջանական են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Սրանից բխեցնելով պետք է ասել, որ եթե տեղի ունենա ռազմական գործողություններ կամ Ադրբեջանի կողմից հարձակում, պետք է ֆիքսել, որ դրա հրահրողը եւ դա լեգիտիմացնողը այսօրվա իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Իրենք անընդհատ Ադրբեջանի շահերը սպասարկող հիմքեր անընդհատ փորձում են մեջտեղ բերել: Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող է ՔՊ-ական որոշ գործիչների գործի ընդունի»,-ասաց նա: