Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։