Ադրբեջանը այսօր Հայաստան կուղարկի 22 վագոն դի...

Ադրբեջանը այսօր Հայաստան կուղարկի 22 վագոն դիզելային վառելիք։ Ռուսաստանից պարարտանյութով չորս երկաթուղային վագոն նույնպես Հայաստան կուղարկվի Ադրբեջանի միջոցով։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք՝ վերջին անգամ Ադրբեջանը Հայաստան էր ուղարկել շուրջ 887 տոննա դիզելային վառելիք՝ երեք օր առաջ։ Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները մեկնարկել են անցյալ տարվա դեկտեմբերից և շարունակական բնույթ են կրում։