Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, ագրեսոր: Այս երկիրը հայատյացությունը վերածել է պետական քարոզչության: Այս մասին մայիսի 25-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նրա խոսքով՝ այդ թեզերը բազմիցս արտահայտվել են ինչպես Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների, այնպես էլ իշխանությունների կողմից: «Այո, նրանք ահաբեկիչներ են, եւ դա ահաբեկչական պետություն է: Իսկ այժմ հարց՝ մենք փորձում ենք սահմանների գծանշում եւ ապառազմականացում կազմակերպել ահաբեկչական պետությա՞ն հետ:
Նա նաեւ հարցրեց, թե սկզբունքորեն ինչպե՞ս է հնարավոր նման երկրների հետ ցանկացած բանակցային կամ դիվանագիտական գործընթաց վարել եւ կազմակերպել: Պատգամավորի կարծիքով՝ այս քաղաքականությունը սխալ է: Նա համոզված է, որ Ադրբեջանի ահաբեկչական բնույթի մասին Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով տեղեկացնի իր միջազգային գործընկերներին: «Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան: Ընդհակառակը, այդ նրանց մոտ են մնացել մեր հողերը»,- ընդգծեց Աբովյանը:



