Ադրբեջանում հայտարարել են, որ «Արևմտյան Ադրբե...

«Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» «նախագահ» Ազիզ Ալեքպեռլին։

«Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գաղափարը Ադրբեջանում ազգային գաղափար է, մեր հայրենակիցների իրավունքը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և մի հարց, որը համապատասխանում է ոչ միայն ադրբեջանական, այլև հայ ժողովրդի շահերին։ Որովհետև Արևմտյան Ադրբեջանից փախստականների վերադարձն իրենց հայրենի հողեր՝ Հայաստանում, երկու երկրների և երկու ժողովուրդների միջև վստահության կայունության պայման և երաշխիք է»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։