Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքնե...

Հաստատվել է արցախահայության աջակցության երկրորդ միջոցառումը, հատնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիները կստանան 300 հազար դրամ միանվագ աջակցություն: 

Միջոցառումից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:

Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով։