Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցմ...

Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի լիարժեք բացահայտման համար: Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերջերս տեղի ունեցած վերացումը, ինչը հեռանկարներ է բացում տարածաշրջանի պոտենցիալի լիարժեք բացահայտման համար՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին»,- ասել է փոխվարչապետը:

Փոխվարչապետի խոսքով՝ տնտեսական կայունության ամրապնդման առանցքային գործոններից մեկը արտաքին գործընկերների հետ համագործակցության ընդլայնումն ու նոր շուկաներ դուրս գալն է։

«Տնտեսական կայունության ամրապնդման ևս մեկ կարևոր տարր է արտաքին գործընկերների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Նոր գործընկերների հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը բարձրացնում է միության մրցունակությունը»,- նշել է Մհեր Գրիգորյանը։