Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահա...

Ես ծավալուն հարցազրույց եմ տվել Արմենպրես լրատվականին և անդրադարձել, հղում եմ կատարել մեր Սահամանադրական դատարանի որոշմանը՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնանակրգի քննարկման գործի շրջանակներում: Ասել եմ, որ ոչ միայն հղում անելով դե յուրե իրավական պարտադիր իրավական ուժ ունեցող ՀՀ փաստաթղթի վրա, ասել եմ, որ հիմա դե յուրե հաստատված է, որ  ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային պահանջներ չկան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:

«Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան մեր երկրի նկատմամբ:

Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարցը չենք բարձրացնում, ինչու, որովհետև «Խաղաղության պայամանագրի» արդեն իսկ համաձայնեցված մասում կան համաձայնեցված հոդվածներ, որ  ստորագրելու և վավերացնելու պարագայում այդ հարցերը փակվում են: Ընդհանրապես հանվում են:

Իրենք ասում են, որ մենք «Խաղաղության պայամանագիր» չենք ստորագրվի, մինչև այդ հարցը չլուծվի բայց այդ հարցի լուծումը «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն է»,- նշել է Փաշինյանը: