armeniasputnik.am-ը գրում է.
Ադրբեջանի հետ բարեկամանալու կամ հաշտվելու հիմքեր միշտ եղել են, և այսօր էլ կան նման հիմքեր։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ն հիմքեր բարեկամանալու կամ հաշտվելու Ադրբեջանի հետ։
«Այն օրվանից, երբ ՀՀ–ն ձևավորվել է որպես անկախ պետություն, այդ օրվանից սկսած այդ հիմքը եղել է։ Այսօր էլ կա նման հիմք, և մենք պետք է դա օգտագործենք։ Թշնամու հետ պետք է բարեկամանալ նաև այն ժամանակ, երբ պատերազմ է գնում»,–ասաց Խաչատուրյանը։
Նա նշեց` երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունը սկսել է բանակցություններ վարել Գերմանիայի հետ, որի հետ պատերազմում էր։
Նախարարի խոսքով` պետք է ձգտենք հասնել արժանապատիվ խաղաղության։



