
Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության կատարումը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Դեկտեմբերի 21-ին կայացել է Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները կարծիքներ են փոխանակել հարցերի կատարման մասին, որոնք բխում են նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից, եւ երկկողմ հարաբերությունների օրակարգի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ շահ ներկայացնող տարածաշրջանային հարցեր: