
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը եւ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Բաքվում բանակցություններում քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարումը, հայտնում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ հարցեր՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 10-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եւ ԱԳ նախարարների եռակողմ հայտարարությունների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բայրամովը ֆրանսիական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման Բաքվի դիրքորոշման եւ համագործակցության համար նոր հնարավորությունների մասին: