Ադրբեջանցի զինծառայողը պայթել է ականի վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված ադրբեջանցի զինծառայողի մահվան հետ։

Հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 5-ին Քելբաջարի արևելքում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Բաբեկ Ասքեր օղլու Ալիևը։