Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին հակահայկական հայտարարություններով կոչ է արել հարձակվել Հայաստանի վրա և գրավելու այսպես կոչված ադրբեջանական 8 գյուղերը։ Աղամալին նշել է, որ Հայաստանը, դաշինք ստեղծելով Ֆրանսիայի և Հունաստանի հետ, փորձում է դրանք օգտագործել սեփական զենքի համար։
«Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և մեր հողերին կցենք 8 օկուպացված գյուղեր»,- ասել է պատգամավորը։