Ադրբեջանցի լրագրողները մուտք չեն գործել պահես...

Սույն թվականի նոյեմբերի 26-ին «Փաստ» օրաթերթում և կայքում հրապարակվել է «Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում» վերնագրով հոդված, որը թյուրըմբռնում պարունակող բնույթի տեղեկատվություն է։

Թերթը գրում է. «Մեր ստացած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հնարավորություն են ընձեռել ադրբեջանցի երկու լրագրողի մուտք գործել արտակարգ իրավիճակների նախարարություն և այնտեղ ծանոթանալ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքների հետ… Ավելին՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրանք մուտք են գործել նաև ԱԻՆ շենքում գտնվող պահեստային ճգնաժամային կառավարման կենտրոն»։  

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը:

Տեղեկացնում ենք, այո, լրագրողները եղել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, մտել են միայն 911 ծառայության դահլիճ և առանց հարցերի ու մեկնաբանությունների՝ հեռացել են: Լրագրողները մուտք չեն գործել պահեստային կառավարման կետ, որը գտնվում է այլ տարածքում: