ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փորձագետների հավելյալ մեկական հաստիքներ տալ ԱԺ խմբակցություններին, առաջին քվեարկությամբ չընդունվեց։ Քվեները բաշխվեցին այսպես․
Կողմ – 76,
Դեմ – 4,
Ձեռնպահ – 17։
Դեմ և ձեռնպահ ձայները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինն էին։
Այս ձայները բավարար չէին նախագիծն ընդունելու համար, քանի որ անհրաժեշտ էր ձայների 3/5-ը։ Որոշ պատգամավորների քվեները, սակայն, չէին արձանագրվել, ու ԱԺ նախագահը նորից քվեարկություն հայտարարեց։ Նոր քվեարկության արդյունքում օրենքն ընդունվեց հետևյալ քանակի ձայներով․
Կողմ – 79+2,
Դեմ – 4,
Ձեռնպահ – 23։
Երեկ՝ այս նախագծի քննարկման ժամանակ, Աբովյանն ակնարկեց, որ իրենց ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ իրենք պետք է գերլարվեն՝ սխալներ թույլ չտալու համար։



