Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 66-ամյա Նաիրա Ք․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ Նաիրա Ք․-ն հունվարի 11-ին ժամը 02։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի վիրակապարանում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ամուր Ա․-ին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ոտքով հարված է հասցրել կրծքավանդակին և սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Նաիրա Ք․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում, որպես վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի։



