Աբբաս Արաղչին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նա...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Նշվում է, որ քննարկվել է երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական փոխգործակցության ուղղությունը, հարևան երկրների հետ կապված հարցերը և երկու երկրների միջև հարաբերությունների կառավարման մեխանիզմները։

Անդրադառնալով հարևան երկրների հարաբերություններում երկարաժամկետ տեսլականի կարևորությանը՝ Արաղչին շեշտել է դիվանագիտական շարունակական երկխոսության դերը՝ վեճերը կարգավորելու և ընթացիկ խնդիրները կառավարելու գործում։

Իրանի ԱԳ նախարաը հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։