ԱԱԾ քննչական մարմինը սահմանադրականության խնդի...

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը, խոսելով երեխայի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի ու այն կասեցնելու հավանականության մասին, ասաց.

«Այստեղ հիմնավորման-չհիմնավորման խնդիր չկա, մենք գրել ենք, որ կասեցնի ու ուղարկի: Փաստաբանը գրում է՝ առանց կասեցնելու թող ՍԴ-ն այդ հարցը քննարկի: Մեզ համար ավելի լավ կլինի դա. ինչքան արագ ընթանա այդ պրոցեսը, այդքան լավ: Մենք հիմնավոր ենք համարում, որ ԱԱԾ քննչական մարմինը սահմանադրականության խնդիր ունի, այսինքն՝ ոչ թե պետք է վարչապետի որոշմամբ հաստատվեր, այլ դա օրենքով պետք է նախատեսված լինի, ինչպես մյուս քննչական մարմիններն են»: