ԱԱԾ օպերլիազորը պարգևատրվել է մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ ավագ օպերլիազոր Միքայել Աշոտի Աբելյանին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։

Այս մասին նախագահը հրամանագիր է ստորագրել այսօր։