9 ամիս է ընտանիքիս մի մասն Արցախում շրջափակմա...

Այսօր կայանալու է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը։ Դրան ընդառաջ ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին Երևանում բնակվող արցախցիները՝ պահանջելով ՄԱԿ ԱԽ-ից առավելագույն արդյունք ապահովել, որպեսզի Ադրբեջանը կասցենի իր ցեղասպան քաղաքաանությունն Արցախում։

 «9 ամիս է ընտանիքիս մի մասն Արցախում  շրջափակման մեջ է ու արդեն վիճակն աղետալի է․․․ Արցախում երեկ առաջին անգամ գրանցվեց սովամահության դեպք, որը ցեղասպանության սկիզբն է․ բազմաթիվ են դեպքերը սովի, թերսնման։ Թերսնման հետևանքով վերջերս ընկերուհիս էր կորցրել երեխային»,-ասաց արցախցի մի կին։

Մանրամասն՝ տեսանյութում։