8-12 տարով պետք է ազատազրկվի անձը, քննիչ հանձ...

2019-ին, երբ հայտարարվեց 2016 թվականի ապրիլյանի քննիչ հանձնաժողով ստեղծել, 15 օր անց այն արդեն ձևավորված էր, իսկ հիմա չգիտես ինչու ոչինչ արված չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա ներկայացրեց խմբակցության հեղինակած նոր օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է քննիչ հանձնաժողովներին կեղծ տեղեկատվություն տրամադրելը քրեականացնել: