7 տարի հետո ի՞նչ կարևոր է՝ ով է Փաշինյանին իշ...

«Քաղաքական կատեգորիա է դառնում լաչառությունը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Աբրահամյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական օրակարգում այդ հարցը մշտապես լինի, որպեսզի հասարակական-քաղաքական խմբերի միջև մշտապես բախման առիթ դառնա.«Չեմ կարծում, որ այս հարցը մեծ ակտուալություն ունի, կամ հասարակության օբյեկտիվ պահանջով վերադարձել է օրակարգ։ 7 տարի հետո ի՞նչ կարևոր է՝ ով է Փաշինյանին իշխանություն տվել։ Ուժեր կան, որոնք պետք է պայքարեին Փաշինյանի դեմ, պայքարում են ՀՀԿ-ի դեմ, նպատակը՝ ոչ թե Փաշինյանի հեռացումն է, այլ՝ ԱԺ-ում մանդատ ունենալը»,- արձագանքեց Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարել էր, որ իրենք իշխանություն են ստացել ՀՀԿ-ից և Սերժ Սարգսյանից, իսկ երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ո՞վ է Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը, որ ինձ իշխանություն տան կամ չտան»։

Մանրամասները՝ տեսանյութում։