7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձ...

Սպիտակում կրակոցներ հնչելու գործով 7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից:

«7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել քննչական կոմիտե»,-ասացին նախարարությունից։

Հիշեցնենք, որ Սպիտակում կրակոցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադիի»՝ Արկադի Համբարձումյանի տան մոտ, ըստ Shamshyan.com-ի, ձերբակալվածներից մեկը գործարարի որդին է: