Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում հունվարի 24-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Էջմիածնի 64-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք:
Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե: Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 64-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել են 27 շիշ կեղծ օղի և դատարկ շշեր:
Էջմիածին քաղաքի 64-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն:



