5–6 հազար քաղաքացի կստանա ԽՍՀՄ Խնայբանկի իր ա...

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Կառավարության նոր որոշմանը, որով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներ ունեցող քաղաքացիները կարող են հետ ստանալ դրանք։

«2025 թվականին վերադարձվում էր մինչև 1942 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը և վերադարձնելու ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները»,- ասել է նախարարը և ներկայացրել թե ինչպես կարող են քաղաքացիները դրանք հետ ստանալ։

Խոսքը 5,000-6,000 քաղաքացու մասին է։