50000 դրամը բավարար չէ պատգամավորի՝ անգամ բեն...

50000 դրամը բավարար չէ պատգամավորի՝ անգամ բենզինի ծախսի համար, ուստի պետք է 250000 դրամ տրամադրել ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ առաջարկվում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց ծախսի համար 50 հազար դրամի փոխարեն տրամադրել 250 հազար դրամ։ Նրա հիմնավորմամբ՝ 50 հազար դրամը բավարար չէ պատգամավորի՝ նույնիսկ վառելիքի ծախսի համար։ Ըստ Ենգիբարյանի՝ այդ փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից։ «Պատգամավորի՝ տարբեր ծառայություններից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, ես ուզում եմ, որ ուժեղացվի պատգամավորի ինստիտուտը»,- նշեց նա։ Վիկտոր Ենգիբարյանը հայտարարեց, որ դա ճոխություն չէ։