50 մանկավարժ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի...

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնագիտական տոնի առթիվ 50 մանկավարժների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու հուշանվերներով։ Այս մասին հայտնւմ են Երևանի քաղաքապետարանից: 

«Երևանի ենթակայության հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների երկարամյա մասնագիտական ճանապարհ անցած մանկավարժները հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանում:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նվիրված աշխատանքի և երեխաների դաստիարակության գործում ունեցած նշանակալի ներդրման համար 50 մանկավարժների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու հուշանվերներով»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: