5-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պ...

5-րդ զորամիավորման կին զինծառայողների հետ հունիսի 3-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ 

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ Սևոյանը ստուգել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։ Պարապմունքներին ընդգրկված զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր կրակային խնդիրները և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին։