5-րդ զորամիավորմանհրաձգարաններից մեկում անցկա...

Անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին  5-րդ զորամիավորման
հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։


Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի
նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Անձնակազմն իր մարտունակության,
ներդաշնակ գործողությունների և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացրել է պայմանական
հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր է
գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։