47 կոնգրեսական միացել է Շիֆի կողմից Բլինքենին...

Հունիսի 25-ին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որին միացել են ԱՄՆ 47 կոնգրեսականներ։ Նամակում ընդգծված է Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական վայրերի պահպանումն ու պաշտպանությունը՝ միաժամանակ ընդգծելով այդ խոցելի վայրերի շարունակվող ոչնչացումը: Հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը։

Նամակում վարչակազմին կոչ է արվել «արագ քայլեր ձեռնարկել» և մեջբերվել է Կոռնելի համալսարանի Կովկասյան ժառանգության դիտորդը (Caucasus Heritage Watch)՝ նշելով, որ «Ադրբեջանը պատասխանատու էր Նախիջևանի անկլավում գտնվող հայկական մշակութային ժառանգության 98 տոկոսի ոչնչացման համար 1997-2011 թվականներին... 2023թ.-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ, արդեն իսկ ապացույցներ կան, որ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակույթը ջնջելու իր ռազմավարությունը այս տարածաշրջանում, ինչպես նաև դրա շուրջը»։