Կառավարությունը այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում ներառված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման հարցը։ Դրանով նախատեսվում է վերցնել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝
- Առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,
- Առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը,
- Բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,
- Առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,
- Հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,
- Էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը: