42 վիրավորի միայնակ Արցախից Երեւան տեղափոխած...

44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գեւորգյանին ռազմական ոստիկանությունը մեղադրում է ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա յուրացնելու մեջ: Տեղեկությունը forrights.am-ի հետ զրույցում հայտնեց կամավորական Ժիրայր Գեւորգյանը, որը միաժամանակ հայտեց, որ պատերազմին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել Մոսկվայից:

Ժիրայր Գեւորգյանը չի ընդունում իրավապահների մեղադրանքերը, այլ իր պարզաբանումներն է ներկայացնում, որ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան ոչ թե գողացել է, այլ իրենից ոչ մեկ հետ չի վերցրել:

«Նոյեմբերի 6-ին տագնապ տվեցին, որ մարտական գործողություն կա պետք է կատարենք ու գնանք տուն: Շուշիում բոյերի ենք մասնակցում, հետո ինձ առաջարկում են ՈւԱԶ քշել: Վիրավորներին եմ իջեցնում Շուշիից Ստեփանակերտ: Իջել մարդկանց կտոր-կտոր հավաքել եմ: Նոյեմբերի 9-ին, որ համաձայնագիր են ստորագրում այդ ՈւԱԶ-ը մնում է իմ մոտ, սկսում եմ Ստեփանակերտից ամեն օր մարդկանց բերել Մուրացանի հիվանդանոց:  Ընդհանուր 42  վիրավորի եմ տեղափոխում, ոչ մեկ բենզին չի տվել, ես եմ իմ ոսկի ցեփը ծախել ու բենզին գնել»,- ասում է կամավորականը:

 Ժիրայրն ասում է, որ երբ ավարտում է վիրավորների տեղափոխությունը Ստեփանակերտից Երեւան, որոշում է մեքենան վերադարձնել Արցախի ՊԲ-ին:

Ամբողջական՝ այստեղ