«4000 հոգու գլուխ կերած չաթլախի ծնունդ Փաշինյ...

Երեւանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ժամանակ հերթական հարցերից մեկով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը ներկայացրեց իր եւ իր 5 գործընկերների նախագիծը, որով առաջարկում էին մանդատից զրկել իրենց խմբակցության մեկ այլ անդամի՝ Գեւորգ Աճեմյանին:

Որպես հիմնավորում ներկայացվեց այն, որ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ից, չի մասնակցել ավագանու հերթական որեւէ նիստի, ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովում: «Նախագիծն ունի նաեւ քաղաքական մաս: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել այս որոշումն ընդունելու, վստահ եմ, բոլորիս համար էլ անընդունելի վարքագիծ է անձնական շահերի սպասարկման ակնկալիքները չբավարարելու պատճառով սեփական արդեն նախկին թիմակիցներին պախարակելու գործելաոճը, չնայած երեւույթը քննադատելի է, բայց ավելի մանրամասն անդրադառնալու կարիք չեմ տեսնում»,- ասաց Գալջյանը:

Ի վերջո իշխող խմբակցությունը Գևորգ Աճեմյանին զրկեց ավագանու մանդատից: ԱՄՆ-ում գտնվող Աճեմյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձ կատարեց գործընթացին:

Մանրամասները՝ տեսանյութում.