4 մերսման սրահի գործունեություն կասեցվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մերսման սրահներում։ Ստուգայցի արդյունքում 4 մերսման սրահնի գործունեությունը կասեցվել է. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառն՝ առանց թույլտվության գործունեություն իրականացնելն է։