Այսօր ադրբեջանական պատվիրակության այցը պայմանավորված է Բաքվի առջև Փաշինյանի ստանձնած պարտավորություններով, որոնցով ադրբեջանցիները պետք է վերադառնան Խորհրդային Հայաստանի տարածքում իրենց նախկին բնակավայրերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է News Media ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հիշեցնենք , որ այսօր առավոտյան Երեւան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը։
«Որոշվել է ավելի քան 300 հազար ադրբեջանցու վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում. Կոտայքի մարզի Արզական, Գերանիս և Մարմարիկ բնակավայրերում, Գեղարքունիքի մարզի (Սևանա լճի մոտ, ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի սահմանին) Վարդենիս, Սոթք, Աղբրաձոր, Ծաղկունք, Լճափ և Ծովազարդ համայնքներում, Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Գրիբոյեդով և Հայկաշեն գյուղերում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Բազմաղբյուր և Սարալանջ բնակավայրերում։ «Մեծ վերաբնակեցում» ծրագրի իրագործումը կսկսվի ընտրություններից անմիջապես հետո։ Այդ ժամանակ էլ կստորագրվի Սյունիքի մարզին վերաբերող «Ընդհանուր տուն» նախագծի պայմանագիրը»,- գրել է Գաբրելյանովը։



