«Երեք պատերազմ բերած ուժը այսօր եկել և խոսում է խաղաղության մասին: Երեք պատերազմ բերած ուժը այսօր փորձում է համեմատվել մի քաղաքական ուժի հետ, որի ղեկավարի իշխանության օրոք երկրում պատերազմ չի եղել: Երեք պատերազմ բերած ուժը, որ ամեն ինչ արեց, որ պատերազմ սկսվի, որ ոչինչ չարեց, որ այդ պատերազմը ժամանակին դադարի, ամեն ինչ արեց, որ թշնամին հնարավորինս շատ առաջ գնա հասնի Շուշի և Հայաստանի սահմաններ հենց այն տարածքներում, որի պատասխանատվությունը Հայաստանի բանակինն էր, ասել է թե՝ մեր իշխանությանը, հիմա այս ուժը այսօր եկել-խոսում է խաղաղության մասին, այո՛ դուք այսօր խոսում եք խաղաղության մասին, որովհետև դուք արդեն պատերազմ բերեցիք, պատերազմով վախեցրեցիք մեր ժողովրդին։ Ալեքսանյանն ասում է՝ այդ ում երեխաների հաշվին, պարոն Ալեքսանյան, էդ ո՞ւմ երեխաների զոհերի հաշվին պատերազմը առաջ տվեցիք, Արցախը հանձնեցիք և դա համարեցիք ձեռքբերում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



