2952 մարդ պահանջում է Արայիկ Հարությունյանի հ...

Change.org կայքում նախաձեռնություն է սկսվել, որով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է․«Տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը գտնվում է մի մարդու ձեռքերում, ով բազմիս ապացուցել է ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու իր անկարողությունը: Վերջին ժամանակներս չեն դադարում տարբեր օղակների կողմից նախարարի հասցեին հնչեցվող մեղադրանքները կապված ՝

  • ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու
  • - դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու,- ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու,
  • - ԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու,- առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։Հաշվի առնելով նման էական հարցերի նկատմամբ անսկզբունքային վերաբերմունքը՝ պահանջում ենք կարևորագույն 4 ոլորտները լիովին ձախողած կադրի՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը»: Նախաձեռնությանը միացել են 2952 մարդ։  Ստորագրահավաքի մասին մանրամասն այստեղ։