285 հազար եվրո՝ ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնությա...

Կովկասի բնության հիմնադրամի կողմից  /CNF/  ավելի քան 285 հազար եվրո է հատկացվել  ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող  բնության հատուկ պահպանվող տարածքներին: 

 Նշված գումարից  ավելի քան 115 հազար եվրո  հատկացվել է  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան»  ազգային պարկին, մոտավորապես 4 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ  մինչ այս շուրջ 87  հազար եվրո հատկացվել էր   «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Տվյալ փոխանցումները ԲՀՊՏ-ներին հատկացվող 2020 թ. ֆինանսական տարվա երկրորդ հատկացումներն էին: Գրեթե նույնաչափ գումար պահպանվող տարածքներին հատկացվել էր նաև տարեսկզբին:

CNF-ը շարունակելու է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Կովկասի բնության հիմնադրամ