2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտ...

Sputnik Արմենիան պարզել է, որ 2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված քաղաքացիների ևս երկու խումբ։

2026 թ. հունվարին մենք գրել էինք, որ ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռ է ուղարկվել Հայաստան։

Մենք պարզեցինք, որ միգրացիոն քաղաքականության խստացումից հետո սա միակ չվերթը չի եղել։

Եվս 2 թռիչք է իրականացվել, և օդանավերից մեկը արտաքսված քաղաքացիներին տեղափոխել է ոչ միայն Հայաստան, այլև տարածաշրջանի մյուս երկրներ՝ Վրաստան և Ադրբեջան։

Երկրորդ ինքնաթիռում ևս ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի (և այլ երկրների) քաղաքացիներ են եղել, ուստի ինքնաթիռը, բացի Երևանից, վայրէջք է կատարել նաև Թբիլիսիում, հետո շարունակել է ճանապարհը։

Թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է տեղափոխվել այս ինքնաթիռներով, հայտնի չէ. ՀՀ իշխանությունները թաքցնում են այդ տվյալները։

Սակայն հաշվի առնելով նպատակահարմարության գործոնը` կարելի է ենթադրել, որ նմանատիպ «հավաքական» չվերթ իրականացնող օդանավերում մեկ երկրի առնվազն 20 կամ ավելի քաղաքացի է եղել։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Գերմանիան ու Ավստրիան Հայաստան են ուղարկել արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռներ։