2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քա...

2024 թվականին մեր սեփական եկամուտները պլանավորվել էին 61 մլրդ 514 մլն դրամ՝ ի համեմատություն 2023-ի այս թիվը 38 մլրդ 799 մլն դրամ է կազմել: Այս մասին Աժ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ շեշտել, որ 2025-ին Երևան քաղաքը պլանավորում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամի եկամուտ ապահովել: Այս պահի դրությամբ Ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող դոտացիան հավելյալ 9.5 մլրդ դրամ է, ունենք 58 մլրդ, հիմնականում հատկացվելու է դպրոցներում աշխատավարձերին և պահպանման ծախսերին»,- ասաց նա:

Ըստ Ավինյանի՝ վարկեր դրամաշնորհներ տողում ունեն 13.4 մլրդ դրամ, իսկ պետության կողմից նպատակային հատկացումներ, սուբվենցիաներ տողում՝ 1մլրդ 133 մլն դրամ:

«Երևան համայնքի վարկ-դրամաշնորհը կազմում է մեկ մլրդ, և ֆոնդային մուտքերը պլանավորվում են մոտավորապես 8 մլրդ դրամ: Մենք բավականին մեծ սեփական եկամուտների աճ ենք կանխատեսում Երևան քաղաքում և այս դինամիկան 1-2 տարի դեռ կպահպանենք, բայց ինչ-որ մի կետում արդեն պետք է գանք նոր նորմայի»,- ասաց Ավինյանը: